«Համահայկական էնդոկրինոլոգիական միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն), ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործողություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը, հաշվետվողականությունը:
Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապաասխան:
Կազմակերպությունը ստեղծվում է առանց անդամության սահմանափակման:
Կազմակերպությունը ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ):
Կազմակերպության անվանումն է՝ Հայերեն՝ «Համահայկական էնդոկրինոլոգիական միություն» հասարակական կազմակերպություն: Կրճատ՝ ՀԷՄ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Մարգարյան փ., շ.6:
